Հասարակություն

Մետաքսի ճանապարհի անդրտարածաշրջանային ծրագիրը կմեկնարկի Նորավանքից

Հուլիսի 16-ին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի և թուրք գործընկերները կազդարարեն անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ, հայտնում են Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրից

BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների միջև համատեղ ծրագիր է, որի նպատակն է 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի ստեղծել, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի:
Ծրագիրը, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածներ iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների և պլանշետների համար:
BSSRC ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագիրը, Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով:

Միջոցառման մասնակիցները կդիտեն Արենի և Շատին գյուղերից պարողների և երաժիշտների կատարումները, կմասնակցեն տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, կշրջեն Նորավանքի համալիրի տարածքում և կայցելեն մոտակա գինու գործարանը:

Ծրագրի պաշտոնական մեկնարկին ներկա կլինեն նաեւ Հայաստանում ԱՄՆ, Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի և Չինաստանի դեսպանները, ԵՄ պատվիրակության ղեկավարը, Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները:

Ցուցադրել ավելի
Back to top button