Քաղաքական

ՀՀ- ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Եվրամիության  խորհրդատվական խումբն այսօր հրավիրել է խորհրդրի  13-րդ նիստը: Այն համանախագահել են Ազգային անվտանգության խորհրդր քարտուղար Արթուր Բաղդասրայանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։
Հայաստան- Եվրոպական Միություն հարաբարերությունները վերջին շրջանում դինամիկ զարգացում են ապրում. գնահատականը Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասրայանինն է:  ԵՄ խորհրդատվական խմբի այսօրվա   նիստում   նա նշեց, որ Հայաստանն արդեն ստորագրել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի մասին  համաձայնագրերը, դրանք աշնանն արդեն կվավերացվեն Եվրոպական խորհրդարանի  ու Հայաստանի Ազգային ժողովի կողմից:
Իսկ այս փուլում ամենակարևորը  շարունակում են մնալ ավարտական փուլ մտած բանակցությունները Ասոցացման համաձայնագրի շուրջ։
«Արձանագրում ենք, որ մոտեցել ենք ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, ինչը նախատեսվում է  այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում: Այս առումով խորհրդատվական խումբը լուրջ անելիք ունի»,- ասաց նա։
Այն հարցում, որ ԵՄ խորհրդատվական խումբը հատկապես այս էտապում կարևոր անելիք ունի , համաձայն էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան: Նկատեց, որ խորհրդի հերթական նիստը տեղի է ունենում Հայաստանի ու Եվրամիության համար պատասխանատու փուլում և պատահական չէ, որ  հաջորդում է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի երևանյան այցին:
Հանձնակատարի այցը վերստին ցույց տվեց, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել և խթանել բարեփոխումների համապարփակ գործընթացը, ասաց Տրայան Հիրստեան։
«Համաձայն եմ հանձնակատարի այն գնահատականին, որ Ասոցացման համաձայնագրի և Խորը ու  համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները ավարտական փուլում են և թափ են հավաքում: Տեսնելով գործընթացի արագությունը՝ խորհրդարտվական խումբը շարունակելու է օժանդակությունը ինտեգրման քայլերն ու քաղաքականությունը մշակելու հարցում»։
Եվրամիության խորհրդատվական խումբն այսօր ներկայացնում էր տարվա առաջին կիսամյակի հաշվետվությունը և առաջիկա 6 ամիսների գործողությունների ծրագիրը: Թե արվածի, թե անելիքների առանցքում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն են:
Կիսամյակային հաշվետվության մեջ նշվում է, որ ավարտին են մոտենում համաձայնագրի հիմնական  գլուխներից մեկի ՝առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին գլխի քննարկումները: Որպես աշխատանքի արդյունք խումբը նշում է նաև իր օժանդակությունն ու խորհրդատվությունը շուկայի վերահսկողության օրենսդրության բարեփոխման ուղղությամբ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության դրույթները Քրեական օրենսգրքում ներառելու աշխատանքներում:
Առաջիկա անելիքների մեջ են խմբի օժանդակությունը սննդամթերքի անվտանգության օրենսդրության և «Խտրականության դեմ պայքարի մասին» նոր օրենքի մշակման աշխատանքներում։
Ասոցացման համաձայանգիրը, հիշեցնենք,  փոխարինելու է ներկայում գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Դրանում  արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալԵվրամիության հետ Հայաստանի  համագործակցության ուղենիշները:
2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը, որտեղ   էլ նախատեսվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: 

 

 

 

 

 

 

Back to top button