ԿարևորՀասարակություն

ՎՊ հաշվետվության 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը: Հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր և ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել մասնավորապես՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ ՎՊ-ի ուսումնասիրությունների նյութերը։

«Մեկ տասնյակից ավել առանձնացված վարույթներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվող ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է ԳԴ տարածած հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button