ԿարևորՀասարակություն

Պուշկին Սերոբյան.«Ամենաթողությունն ու անտարբերությունը` մարդու իրավունքների ոտնահարման պատճառ»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Որքանով են այսօր պաշտպանվում մարդու իրավունքները: Մարդու իրավունքների, լեզվի, կրոնի և մշակույթի ոտնահարման մասին է այսօր խոսել «Զորավիգ» թերթի խմբագիր, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը: Ըստ նրա՝ մարդու իրավունքները ոտնահարվում են ամեն բնագավառում և պատճառը անտեղյակությունը չէ: Պատճառները շատ են, բայց հիմնականը՝ ամենաթողությունն է ու անտարբերությունը, ինչում իր մեղքի մասնաբաժինն ուննեն նաև զանգվածային լրատվամիջոցները: Իրավունքները ոտնահարվում են թե’ դատական համակարգում, թե’ ԱԺ-ում, թե’ կենցաղում:

Դարեր շարունակ հայ ազգը գոյատևել է լեզվի, կրոնի և մշակույթի շնորհիվ, սակայն այսօր կոպտորեն ոտնահարվում են այս բոլոր իրավունքները և իրավախախտումների թիվը գնալով մեծանում է, լրագրողների հետ զրույցում նկատեց «Զորավիգ» թերթի խմբագիր, իրավապաշտպան Պուշկին  Սերոբյանը:

Մեր իրավունքները ոտնահարվում են ամենուրեք, ոտնահարվում են անգամ մեր ագային իրավունքները մեր ազգային խորհրդարանում, ասաց Պուշկին Սերոբյանը՝ հիշեցնելով օրեր առաջ ԱԺ-ում արձանագրված աղմկահարույց միջադեպը: Իրավապաշտպանը վստահ է, որ այս ամենի պատճառը համատարած անտարբերությունն է: Ցանկացած խնդիր գիտակցվում է միայն այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին, նկատեց Պուշկին Սերոբյանը` հիշեցնելով նաև Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ տեղի ունեցածը:

Պուշկին Սերոբյանը նկատեց, որ մարդիկ պետք է միշտ զգոն լինեն և գիտակցեն, որ այդ դանակը կարող է մի օր էլ իրենց ոսկորին հասնել:

Ցուցադրել ավելի
Back to top button