Հասարակություն

Հուշարձանների պահպանության օրենսդրությունը չի կիրառվում, փաստում է մասնագետը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Արտերկրում հայկական պատմական հուշակոթողների պահպանման խնդիրներին է այսօր անդրադարձել  «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժեցին նաև բազմաթիվ մշակութային արժեքներ: Վերջիններիս պահպանման նպատակով 1954 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ- ի նախաձեռնությամբ Հաագայում ընդունվեց համապատասխան կոնվենցիան, որին մեր երկիրը միացավ 1993 թվականին:
Կոնվենցիայի անդամ են այսօր 126 երկիր, սակայն դրանց մեծ մասը, այնուամենայնիվ, չեն կատարում փաստաթղթի պահանջները, նկատում է Գագիկ Գյուրջյանը:

Ըստ մասնագետի՝ հայկական մշակութային կոթողների ավերմամբ աչքի են ընկնում Թուրքիան և Ադրբեջանը: Ցավոք սրտի՝ կոնվեցիան, ինչպես ցույց է տվել փորձը, ի զորու չէ գործնական առումով պահպանել հուշարձանները:

Իսկ մեր երկրում ոլորտի կարգավորումը գործնական առումով, ի տարբերություն խորհրդային տարիների, այսօր խոցելի է:

Ինչպես և կոնվենցիայի պարագայում, լավ ցանկությունների ոլորտին է պատկանում 1998 թվականին ընդունված  «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը մշակվել է հենց Գագիկ Գյուրջյանի կողմից, ով այն ժամանակ գլխավորել է պատմության և մշակույթի արձանների պահպանման գործակալությունը:

Մասնագետը խոստովանում է, որ չնայած լավ օրենքի, չունենք այն լիազոր մարմինը, որը պետք է այն իրականացնի:

Կարդացեք նաև
Close
Back to top button