ԿարևորՍպորտ

«Բորուսիան» շնորհակալություն է հայտնում հայ երկրպագուներին

Դորտմունդի «Բորուսիան» շնորհակալություն է հայտնել հայ ֆուտբոլասերներին շվեյցարական «Բազելի» հետ երեկ կայացած ընկերական հանդիպմանը հետեւելու համար։

«Ողջունում ենք հայ երկրպագուներին։ Հազարավորներն են նայել երեկվա հանդիպումը եւ ականատեսը եղել Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլին եւ օգնել իրենց հայրենակցին։ Շատ շնորհակալություն»,- ասված է «Բորուսիայի» Facebook- ի էջում։

«Բորուսիա»- «Բազել» երեկվա ընկերական  հանդիպումը, որն ավարտվեց 3։1 հաշվով, Մխիթարյանը մեկ գոլ էր խփել եւ մեկ գոլային փոխանցում էր կատարել։

Դորտմունդի թիմի մարզական տնօրեն Մաքլ Զորկը սա համարել է Մխիթարյանի «մեծ դեբուտը»։ «Նա միանգամից ինտեգրվեց մեր խաղին»,- Զորկի խոսքն է մեջբերում Soccer-Laduma- ը։

«Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վեյդենֆելլերը եւս  իր հիացմունք է հայտնել Մխիթարյանի խաղից։

«Մենք իրոք ուրախ ենք Միկի համար»,- ասել է նա՝  շեշտելով Հենրիխի «մեծ տաղանդը»։

Ցուցադրել ավելի
Back to top button