Աուրելիայի հայտարարությունը բացասաբար է ազդել Մոլդովայի վարկի վրա


Խորհրդարանական փաստափան Աուրելիա Գրիգորիուի Երեւանում արած սկանդալային հայտարարությունը Մոլդովայի պաշտոնական դիրքորոշումը չէ. հայտարարությունը քննարկվել է այսօր Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովում, հայտնում է publika.md— ը։
Հանձնաժողովը որոշել է, որ Գրիգորիուի հայտարարությունը բացասաբար է ազդել երկրի վարկանիշի վրա։ Միեւնույն ժամանակ՝ պատգամավորները չեն քննարկել օմբուդբմենի նկատմամբ պատժամիջոցների կամ նրա մանդատը հետ կանչելու հարցը։
Աուրելիա Գրիգորիուն հանձնաժողովի նիստին ներկա չի եղել, թեեւ պաշտոնական հրավեր է ստացել։ Հանձնաժողովի նախագահ Վադիմ Միշինի խոսքով՝ նա իր բացակայությունը բացատրել է անվհանգության նկատառումներից ելնելով։ PublikaTV- ի լրագրողի հեռախոսազանգին եւս նրա գերադասել է չպատասխանել։
«Այս պարագայում սա տիկին Գրիգորիուի շատ ցածր պրոֆեսիոնալիզմի արդյունքն է, նրա քաղաքական լիակատար կարճատեսությունն ու անիրազեկությունը։ Խորհրդարանական փաստաբանը պետք է պայքարի մարդու իրավունքների համար։ Օրենսդրությունը նրան հանձնարարում է զբաղվել մարդու իրավունքներով իր երկրում»,- հայտարարել է Վադիմ Միշինը։