ԿարևորՄշակույթ

Այսօր կմեկնարկի «Սլավյանսկի բազար» 22-րդ փառատոնը

Վիտեբսկում այսօր կմեկնարկի «Սլավյանսկի բազար» 22-րդ փառատոնը: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս Արվեստների միջազգային փառատոնի բացման մասին հանդիսավորապես կհայտարարի
Բելառուսի նախագահը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է «X ֆակտոր-1» հեռուստատեսային նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Մրցութային առաջին օրը նա կներկայացնի լեհ հեղինակ Չեսլավ Նեմենի «Этот странный мир» ստեղծագործությունը, իսկ հայերեն կկատարի Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ»-ը: Հայազգի Ռայա Մովսիսյանը` Կուրսկից, այս տարի մրցույթում կներկայացնի Ռուսաստանը:

Փառատոնին կմասնակցի 31 երկիր, այդ թվում՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, Կուբայի, Վենեսուելայի ներկայացուցիչներ: Մրցույթի ժյուրին կգլխավորի Լարիսա Դոլինան:

Ցուցադրել ավելի
Back to top button