Հասարակություն
Վերաբացվել է սբ. Բարդուղիմեոս եկեղեցին


Վանի Բաշքալե շրջանում գտնվող 1700 տարվա պատմություն ունեցող Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին վերաբացվել է, այդ տարածքից դուրս է բերվել թուրքական զորամասը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Նախկինում եկեղեցին անվտանգության նկատառումներով փակվել էր, քանի որ գտնվում էր զորամասի տարածքում։ Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համար նախատեսված զորամասը գտնվում էր Իրանի սահմանից 23 կմ հեռավորության վրա և տեղակայվել էր 31 տարի առաջ։ Սակայն այժմ, թուրք-քրդական հակամարտության կարգավորման ֆոնին, զորամասը գյուղական տարածքներից դուրս է բերվել։