Հասարակություն

Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը: Վերջինս ՀՀԿ-ական պատգամավոր է` ընտրված թիվ երեսունութ ընտրատարաքից: Վահե Հակոբյանի թեկնածությունը մարզպետի պաշտոնում, հիշեցնենք, նախորդ շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանն էր առաջարկել: Իսկ Սյունիքի մարզն առանց ղեկավարի էր մնացել հունիսի մեկին Սուրեն խաչատրյանի տան բակում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից հետո, երբ դեպքից մի քանի օր անց հետևեց Սուրեն Խաչատրյանի հրաժարականը: Տեղեկացնենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Ցուցադրել ավելի
Back to top button