ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը:

Ցուցադրել ավելի
Back to top button