ԿարևորՀասարակություն

Հայաստանի ՄԻՊ- ը պահանջում է պաշտոնանկ անել Մոլդովայի օմբուդսմենին

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր դիմել է միջազգային հեղինակավոր երեք կառույցների, որոնց անդամն են հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի օմբուսդմենները:
Կարեն Անդրեասյանը հորդորել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին և Ֆրանկոֆոն օմբուդսմենների և հաշտարարների ասոցիացիային այլևս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին «ստով և անընդունելի վարքով իրեն վարկաբեկած» Աուրելիա Գրիգորիուին:

Կարեն Անդրեասյանը նաեւ Մոլդովայի խորհրդարանական փաստաբանների աշխատանքը համակարգող Անատոլի Մունթեանուի միջոցով Մոլդովայի  խորհրդարանին է փոխանցել Աուրելիա Գրիգորիուի պաշտոնանկության պահանջն ու դրա իրավական հիմնավորումները:

«Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի մեղադրանքները ոչ միայն հակասում են պատմական իրականությանը, այլև կարող են դիտարկվել որպես էթիկական նորմերին հակասող և անհարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ: Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, առավել ևս անարդար են մի ազգի նկատմամբ, ով իր պատմության ընթացքում տեսել է 1915 թվականի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ 1988-1992թթ. Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և Շուշիում ենթարկվել է էթնիկ բնաջնջման, մասսայական կոտորածների, խոշտանգումների և տեղահանման»,- ասված է ՄԻՊ նամակում։

Ցուցադրել ավելի
Back to top button