ՀասարակությունՏնտեսական

Գագիկ Բեգլարյան. Թանկացումն անխուսափելի է, բայց գոնե ժողովուրդը չտուժի

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

«Քինգ Դելյուքս» ՍՊԸ կողմից Հայաստան է ներկրվել «Յութունգ» մակնիշի 19 ավտոբուս, որոնք կփոխարինեն Երևան-Աբովյան համար 259 ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին։
Տրանսպորտի և կապի նախարարությունը որդեգրել է քաղաքականություն. հին ավտոբուսներին փոխարինելու են գալիս նորերը, ասում է նախարար Գագիկ Բեգլարյանը։
Չինաստանի հետ կնքած վարկային պայմանագրի համաձայն Հայաստան բերված 19 ավտոբուսը`90 հազար դոլար արժողությամբ, կշահագործվի Երևան-Աբովյան ուղղությամբ, իսկ 5-ը`140 հազար դոլար արժողությամբ, կշահագործվի Հայաստան- Ռուսաստան ուղղությամբ։
Կապի և տրանսպորտի նախարարը հակադարձում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներից մեկի վերջերս արած այն հայտարարությանը, թե չորս  անգամ թանկանալու է ուղեվարձը։ Համատարած թանկացումների հետ կթանկանան նաև երթուղային ավտոբուսները, նշեց նախարարը, սակայն դա կլինի ուղեգծից կախված։
«Ես երեկ հայտարարեցի, որ այդ կարգի թանկացում չի լինելու, դա հօգուտ ժողովրդի չի: Մենք ստեղծել ենք հանձնաժողով, աշխատելու ենք թանկացումները հասցնել մինիմալի։ Թանկացումն անխուսափելի է, բայց գոնե ժողովուրդը դրանից շատ չտուժի»։

Ցուցադրել ավելի
Back to top button