Հասարակություն

ԱՊՀ- ում բնակչությունն աճում է միայն Ղազախստանում. Հայաստանի դեպոպուլիացիայի պատճառները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/07/100713demografia.mp3


ԱՊՀ բոլոր երկրներում, բացի Ղազախստանից, բնակչությանը շարունակաբար  նվազում է. արձանագրել են մասնագետները: Այս միտումը հակադրվում է
զարգացող պետություններում բնակչության ընդհանուր թվի էական աճին:
ՄԱԿի կանխատեսումներով` մինչև 2050 թվականը մեր մոլորակի վրա կապրի 7,9-10,9 միլիարդ մարդ: Մասնագետներն արդեն նկատում են ընտանիքի պլանավորման քաղաքականության ազդեցությունը:
Վաղը աշխարհը նշում է Ազգաբնակչության համաշխարհային օրը: Այս առիթով այսօր «ԱՊՀ երկրների ժողովրդագրական իրավիճակը» թեմայով անցկացվեց Մոսկվա–Երևան–Կիև–Քիշնև–Աստանա տեսակամուրջ։

Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը ներկայացրեց մեր երկրի ժողովրդագրական մտահոգիչ միտումները` բացատրելով` Հայաստանում դեպոպուլիացիան երկու հիմնական մեխանիզմով է լինում՝ արտագաղթ և ծնելիության նվազում: Հայաստանի բնակչությունը առանց այդ էլ քիչ է, այսինքն՝ նույնիսկ քառորդ կամ կես միլիոնով նվազումն արդեն բավականին լուրջ խնդիր է։

Խորհրդային տարիների համեմատ՝ անկախացած Հայաստանում մոտ երկու անգամ նվազել է ծնելիության ցուցանիշը, ավելի քան մեկ միլիոն մարդ էլ Հայաստանից անվերադարձ հեռացել է: Սոցիոլոգը մեկ այլ մտահոգություն էլ հայտնեց` Հայաստանի բնակչությունը ծերանում է, սակայն ոչ թե տարեցների թիվն է ավելանում, այլ՝ երիտասարդներն են արտագաղթում: Երկրի բնակչության 14.6 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են, մինչդեռ՝ միջազգային չափանիշերով` ծերացող է համարվում այն երկիրը, որի բնակիչների արդեն 12 տոկոսն է 60 տարեկանից բարձր։

Դեպոպուլիացիան իր հետ բերում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ:
Ինչ միտումներ են ԱՊՀ մյուս երկրներում: Ռուսաստանում վերջին տարիներին դեմոգրաֆիական վիճակը մի փոքր լավացել է: Պրոֆեսոր Վալերի Ելիզարովի փոխանցմամբ` այստեղ մարդկանց թիվը փոքր-ինչ ավելացել է՝ ի հաշիվ այլ երկրներից եկողների ու բնական աճի:

Ուկրաինայում մարդկանց թվի անկումը նկատվում է հիմնականում գյուղական վայրերում. մարդիկ քաղաքային կյանքը գերադասում են գյուղականից:
Մոլդովայում ընդգծվում են աշխատանքային միգրացիայի բարձր ցուցանիշերը: Վերջին տարիներին տնտեսական բարձր աճ արձանագրող Ղազախստանում անցած հինգ տարիներին բնակչությունն աճել է՝ գերազանցելով 7 միլիոնը. Ղազախստանում ծնելիության մակարդակը կրկնակի ավելի է մահացության ցուցանիշերից։

Ցուցադրել ավելի
Back to top button