ԿարևորՄիջազգային

Վենեսուելայի իշխանությունները հաստատել են լուրը, որ Սնոուդենից քաղաքաքական ապաստան ստանալու խնդրանք են ստացել

Վենեսուելայի իշխանությունները հաստատել են տեղեկությունը, որ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենից քաղաքաքական ապաստան ստանալու խնդրանք են ստացել: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով նախապես հայտարարել էր, թե պատրաստ է ընդունել իր երկրում Սնոուդենին, ասել է, որ այժմ ամերիկացին պետք է Կարակաս ժամանելու մասին որոշում կայացնի:

«Մենք ապաստան տրամադրելու խնդրանք ենք ստացել, և այժմ անհրաժեշտ է, որպեսզի ժամանման որոշում կայացվի, եթե նա իրոք կուզենա գալ Վենեսուելա», — հայտարարել է Մադուրոն: Սնոուդենին ապաստան տրամադրելու մասին մինչ այս հայտարարել էին նաև Նիկարագուայի և Բոլիվիայի իշխանությունները:
Ինքը` Սնոուդենը, շարունակլում է գտնվել մոսկովյան Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղ նա ժամանել էր հունիսի 23-ին Հոնկոնգից:

Եթե ԿՀՎ-յան նախկին աշատակիցը որոշի մեկնել իրեն ապաստան տրամադրելու պատրաստակամություն հայտնած երկրներից որևէ մեկը, նրա երթուղին ամենայն հավանականությամբ կանցնի Հավանայով:
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն երկուշաբթի հայտարարել էր, որ իր երկիրը սատարում է Լատինական Ամերիկայի երկրների իրավունքը՝ ապաստան տրամադրելու բոլոր նրանց, ում հետապնդում են իրենց գաղափարների և հանուն ժողովրդավարության պայքարելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button