Միջազգային

ՌԴ Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնը կղեկավարի Արա Կարապետյանը

Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչեկոյի անվան երաժշտական թատրոնն այսուհետ կղեկավարի հայազգի դիրիժոր Արա Կարապետյանը: Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, այդ մասին այսօր հայտարարել է թատրորնի նախկին ղեկավար Վլադիմիր Ուրինը, ով այդ պաշտոնին նշանակվել էր Մեծ Թատրոնի տնօրենի կողմից:

Արա Կարապետյանը 1997թ-ից Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի դիրիժորն է եղել: 2005 թ-ից նա է հանդիսանում թատրոնի տնօրենն ու համակարգողը, եղել է Ուրինի առաջին տեղակալը: Կարապետյանը եղել է բեմադրիչն ու դիրիժորը այնպիսի ներկայացումների, ինչպիսիք են` Ռիմսկի Կորսակովի « Սալտան թագավորի մասին հեքիաթ», Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» ներկայացումները: Կարապետյանը եղել է նաեւ «Նորդ- Օսթ»-ի երաժշտական ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button