ԿարևորՄիջազգային

Պան Գի Մուն.«Կոչ եմ անում Սիրիայում դադարեցնել պատերազմը»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին ու զինված ընդդիմությանն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները մուսուլմանների համար կարևոր՝ Ռամադանին, որն սկսվում է այսօր:
«Բոլոր նրանց ում ձեռքին զենք կա կոչ եմ անում դադարեցնել պատերազմը և նվիրել այս ամիսը սեփական ժողովրդին որպես պարգև և դա անել ողջ Սիրիայում»,- ասվում է Պան Գի Մունի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել ազատ արձակել հակամարտող կոմերից գերեվարված անձանց, ովքեր ռազմագերիներ չեն համարվում: «Ակնկալում եմ, որ կրակի դադարեցման այս հորդորը ողջ երկրում Ռամադանի ամսվա ընթացքում ամենայն լրջությամբ կընդունվի կողմերի կոմից»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից , եւ ըստ ՄԱԿ-ի տվյալների`խլել է 100 հազար մարդու կյանք:

Ցուցադրել ավելի
Back to top button