Մարգարեթե ֆոն Թրոթայի հայաստանյան նորամուտը՝ «Ոսկե ծիրանով»


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ կինոփառատոնը ներկայացնում է նոր` «Ռուսական կինոյի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարաության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ:
Ծրագիրը պաշտոնապես մեկարկել է այսօր` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմի ցուցադրությամբ և կներկայացնի ռուսաստանյան 2012-13 թվակակնների արտադրության ևս հինգ ֆիլմ։
«Երևանյան պրեմիիերաներ» ծրագրի շրջանակներում այսօր տեղի կունենա գերմանացի ռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթայի «Հաննա Արդենտ» ֆիլմի ցուցադրությունը, որին նախորդեց ռեժիսորի մամուլի ասուլիսը։
«Սա մի հուզիչ ֆիլմ է հրեական ծագումով գերմանացի քաղաքական փիլիսոփա Հաննա Արենդտի մասին: 1961թվականին նա Նյու Յորքից մեկնում է Երուսաղեմ, որպեսզի լուսաբանի նացիստ Ադոլֆ էյխմանի դատավարությունը։
Արենդտի հոդվածները լույս տեսնելուց հետո զայրույթի մեծ ալիք են բարձրացնում: Նա Էյխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես ողջ աշխարհում, այլ՝ մարդասան, որը փորձել է հնարավորինս լավ կատարել իրեն տրված առաջադրանքը:
Իր մոտեցման համար Արենդտն արժանացավ արհամարհանքի, կորցրեց վաղեմի բարեկամներին: Հրենաների շրջանում նրան պարզապես դավաճան էին համարում, բայց նա մնաց իր կարծիքին։
«Հաննա Արդենտ» ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Թրոթայի ֆիլմերը հայտնի են ողջ աշխարհում, Հայաստանում, սակայն, դրանց մասին գիտեն քչերը։
«Ոսկե ծիրանի» շնորհիվ Թրոթան առաջին անգամ Հայաստանում է։ Մեր երկրի մասին շատ բան չգիտի, լսել է, սակայն, որ այստեղ են գտնվում աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիները: Գերմանացի ռեժիսորի նախնական տպավորություններով Հայաստանանում ապրում են բավականին ուրախ ու կենսախինդ մարդիկ։
«Իմ ֆիլմերը սկսվում են առաջին կադրից, ամենակարևորը սկիզբն է: Դրա համար էլ չեմ սիրում, երբ մարդիկ դահլիճ են մտնում ուշացած»,-վերադառնալով իր ֆիլմերին՝ այսօր ասաց գերմանացի ռեժիսորը։