

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Անցած մրցաշրջանում «Բորուսիայում» 10 համարով խաղում էր Մարիո Գյոտցեն, որը տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։
Հայ ֆուտբոլիստը «Բորուսիայի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ «Բորուսիայի» կայքը նշում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո, իսկ «Շախտյորի» կայքը հայտնում է 27,5 միլիոն եվրոյի մասին։
Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ մեկնաբանելով հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա», նշել է, որ տեղափոխությունը «Բորուսիա» մեծ առաջընթաց է Մխիթարյանի համար։