Հասարակություն

Կարեւորվել են ազգային փոքրամասնությունների իրավունքները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովն ու ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամն այսօր կազմակերպել են համաժողով «ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավական ակտերի ընդունումը» թեմայով: Համաժողովին ներկայացվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին միջպետական եվրոպական փաստաթղթերի որոշ դրույթներ, դրանց անհրաժեշտությունն ու հնչել կարծիքներ: Համաժողովի կազմակերպիչները նկատել են, որ խնդիրը ոչ պակաս կարևոր է նաև ազգությամբ հայերի համար` հաշվի առնելով, որ հայերի 2/3-րդն էլ բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս:

Back to top button