ԿարևորՀասարակություն

Կայացավ ՄԻՊ ազգային ռազմավարության դրույթների միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր կայացավ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որի աշխատանքներին մասնակցում էին նաև մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներև հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը բացելով նիստը, նշել է, որ այս հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի հրամանագրով` Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման նպատակով: Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոստովանել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը երկար սպասված է և մեծ ակնկալիքներ է կապում նորաստեղծ մարմնի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button