

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Արաբական գարնան ոչ այնքան հաջող դրսոևորում Եգիպտոսում». ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսպես է բնորոշում Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները և կանխատեսում, որ դրանք իրենց ազդեցությունն անպայման ունենալու են տարածաշրջանի վրա, ընդ որում՝ անկանխատեսելի հետևանքներով:Հատկապես Արևմուտքն ու ընդհանրապես տարածաշրջանի ազդեցիկ ուժերը չեն ցանկանում, որ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները այլ երկրներ տեղափոխվեն, ուստի փորձում են սահմանափակել իրադարձություների ազդցեությունը:
«Միայն Թուրքիան է, որ շատ ակտիվ փորձում է անիվը հետ պտտել, և Եգիտոսում տեղի ունեցածը փորձել կանխել, դադարեցնել ու բերել նախկին վիճակին: Ճիշտ է՝ շատերը չեն հավատում, որ դա Թուրքիային հաջողվելու է, բայց Թուրքիայի այդ պահվածքը արդեն վկայում է մեկ այլ խնդրի մասին»։
Մեկ այլ խնդիրը։ ըստ Մանոյանի, Սիրիային է վերաբերում, որտեղ և իրադարձությունները վերջին շրջանում ծանր հետևանքերով լեցուն են։ Բանախոսը իրադարձությունների վերջը չի տեսնում:
Սիրիայում տեղի ունեցող իրադաձությունները իրենց ազդեցությունն են թողնում նաև Լիբանանի վրա, ասում է Կիրո Մանոյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ տեղի ունեցող իրադարձություններն անպայման իրենց հետևանքները թողնելու են նաև հայ համայնքների, ուղղակի կամ անուղղակի ազդելու են նաև Հայաստանի վրա:
Մեր խնդիրների մասին. ի վերջո՝ Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական Միություն: Հայաստանը գնում է Եվրասիական միության և Եվրոպական Միության հետ հավասար հարաբերություններ պահելու ճանապարհով, նկատում է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը։
«Հայաստանի առջև Եվրասիական միությանը միանալու պահանջ չի դրվել: Կան գործընթացներ, բանակցություններ, բայց կտրուկ պահանջ՝ որ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեզ հետ չեք, չի դրվել»,- ասաց Կիրո Մանոյանը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարկովն էլ նկատեց, որ որոշակի գործըթնաց կա, որը տանում է դեպի Եվրոպա, սակայն, նախաստորագրելով փաստաթուղթը, Հայաստանն ու մյուս երկրները որոշակի պարտավորություններ են վերցնում իրենց վրա։
Նշենք, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովում։ Նման համոզմունք էր հայտնել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին Բրյուսելում՝ Եվրոպական հարևանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպման ժամանակ։