ԿարևորՏնտեսական

Ուղևորափոխադրող կազմակերպություններ.«Եթե մեր պահանջներին լուծում չտրվի, գործադուլ ենք անելու»

Հասմիկ Դիլանյան
«Ռադոլուր»

Ինչպես և կանխատեսվում էր գազի սակագնի բարձրացմանն առաջինն արձագանքում են ուղևորափոխադրող կազմակերպությունները: Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահներն այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել իրենց շատ ծանր ֆինանսական վիճակը ներկայացնելու, դժգոհելու, որ չեն կարողանում աշխատել, ասելու, որ արդեն տասնչորս տարի է, ինչ իրենք տառապում են օրենքների պատճառով: Ավելին, նրանք այսօր հայտարարել են, որ եթե իրենց պահանջներին լուծումներ չտրվեն, ապա գործադուլ են անելու:

Տարիներ շարունակ շարքային քաղաքացու ամենատարրական իրավունքների ոտնահարումը սկսվում է հասարակական տրանսպորտից: Բառիս ամենաուղղակի իմաստով ստորացնող երթուղայիններից օգտվելիս, չսափրված, ծխախոտը ձեռքին վարորդներ հանդիպելիս, ստիպողաբար ցածրաճաշակ երաժշտություն լսելիս, անբարեհամբույր սպասարկվելիս: Երբ գերբռենված փոխադրամիջոցի վարորդին ուղևորը դժգոհում է, որ նոր ուղևորի տեղ այլևս չկա, հնչում է ամենատարածված պատասխանը «պլան եմ կատարում, գծի տիրոջը պետք է վճարեմ, չես ուզում մի նստիր»:

Այսօր, սակայն, պարզ դաձավ, որ գծի տերերն իրենց իսկ խոսքով այնքան էլ լավ վիճակում չեն, ունեն պարտքեր, չեն կարողանում վարկերը փակել, և այս ամենի մեղավորը մեր երկրի օրենսդրությունն է: Երբ վարորդները դժգոհում են գծի տերերից, նրանց սահմանած պլաններից, վերջիններս էլ մեր երկրի օրենսդրությունից են դժգոհում:

Վարդան Փանոսյան՝ Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ. «Այսօր վարորդների հիմնական մասն աշխատում է 14-15 ժամ, շատ ծանր է այսօրվա իրենց աշխատանքը, քանի որ մենք չունենք փոխարինող վարորդներ»:

Պարզվում է՝ հարկային ծար բեռն է պատճառը, որ բոլորիս հայտնի ու տարիներ շարունակ գերշահույթով աշխատող գծի տերերը չեն կարողանում իրենց աշխատողներին պարտադրել ղեկին չծխել, ուղեղը սղոցելու աստիճան ցածրաճաշակ երաժշտություն չմիացնել, ուղևորների վրա չբղավել: Հանրային խորհրդի տրանսպորտային ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննսիյանն այսօր խոստացավ, այս հարցերը կլուծվեն այն ժամանակ, երբ հարկային բեռը կթեթևանա, նա միայն չբացատրեց, թե ինչ կապ ունի վերը նշվածը հարկային ծանր բեռի հետ.«Վարորդը էս օրենքների պատճառով ստրկացել է, դուք հասկանում եք, մենք եկել ենք վարորդին խղճալու և ասելու, որ ուզում ենք փոխել այդ իրավիճակը»:

Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահներն ուղղակիորեն չհայտարարեցին, որ պատրասվում են ուղեվարձը բարձրացնել, սակայն մի քանի անգամ կրկնեցին, որ տարիներ շարունակ վնասով են աշխատում, շահույթ չեն կարողանում ստանալ: Ավելին, խոստովանեցին նաև, որ գերշահույթներ ստացել են, ու թերևես տրամաբանական է նրանց բարձրացրած աղմուկն այժմ, երբ գազի սակագնի բարձրացումից հետո գուցե նաև իրենց գրպանը գնացող եկամուտի մի մասը պակասի: Նրանց ներկայացրած հաշվարկները, որոնք կատարվել էին տարիներ առաջ, արդեն սարսափելի են շարքային ուղևորներիս համար:

Այսպես, սեփական նախաձեռնությամբ գտած աուդիտորները հաշվարկել ու պարզել են, որ տարիներ առաջ մեկ ուղևորի սպասարկման համար նրանք ծախսում են 212 դրամ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ իր հաշվարկներն է կատարել ու պարզել, որ կրկին մեկ ուղևորի համար ծախսը կազմում է 138 դրամ: Այն, որ վաղ առավոտից իսկապես ծանր ու պատասխանատու աշխատանք են կատարում վարորդները, գիտեինք, բայց որ ծանր աշխատանք են կատարում նաև «գծի տերերը», այսօր տեղեկացանք, Հանրային խորհրդի տրանսպորտային ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննսիյան.«Մենք ուզում ենք հասարակությանը հայտարարարություն անել, որ ժողովուրդ ջան, էս ամբողջ տառապանքը վարորդի ու փոխադրողի մեր ուսերին է: Մենք այսօր դիմում ենք կառավարությանը, որպեսզի միջամտեն, մեք այլ ծախսեր էլ ունենք: Ուզում ենք ասել, որ մենք այսօր ուղևորափոխադրում ենք իրականացնում, և որակից էլ, որ դուք դժգոհում եք, ծախսը մեզ վրա երևի թե երկու անգամ ավել է նստում: Մենք չենք ուզում գինը բաձրացնել: Մենք էլ ունենք մայրեր, քույրեր, ընտանիքի անդամներ, հարց ենք տալիս, վաղը կուզենաք 200 դ. երթևեկել: Ասում են, ոչ»:

Ընդհանուր առմամբ, Հանրային խորհրդի տրանսպորտային ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննսիյանը դժգոհ էր տրանսպորտի նախարարության աշխատանքից՝ չնայած, որ մայրաքաղքի տրանսպորտային խնդիրները կարգավորում է Երևանի քաղաքապետրանը: Վերջինս չի հասկանում, թե ինչու նախարար նշանակվելուց հետո Գագիկ Բեգլարյանը աշխատում է իր հին տեղակալների ու խորհրդականների հետ, ինչու՞ են փորձագետներ հրավիրում, գումար ծախսում, որ օրենսդրություն մշակեն: Հովհաննսիյանը պատրաստ է անվճար խորհրդատվություն տրամադրել:

Տեղեկացնեմ, որ որևէ փոխադրող ընկերություն հենց այնպես՝ առանց Երևանի քաղաքապետարան կամ էլ տրանսպորտի ու կապի նախարարություն դիմելու պարզապես իրավունք չունի որևէ ուղղությամբ որևէ երթուղու գին բարձրացնել: Իսկ այն, որ մինչև վերջերս երկու գերատեսչություններն էլ լրատվամիջոցներին վստահեցնում էին, որ հայտեր չէին ստացել, սա խոսում է այն մասին, որ օրինական դաշտում խոսել տրանսպորտի թանկացումից, այս պահին դեռ վաղ է:

Ցուցադրել ավելի
Back to top button