

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հուլիսի 10-ին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում կանցկացվի Տոլմայի արդեն ավանդական դարձած փառատոնը: Այն անցկացվում է 3-րդ անգամ և դարձյալ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Փառատոնի կազմակերպիչներն այսօր հայտնել են, որ այս տարի լինելու են անակնկալներ: Անվանակարգերը 3-ն են` «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», սակայն սրանից բացի` լինելու է «Բացարձակ չեմպիոն» անվանակարգը, նաեւ «Լավագույն տաղավար», «Լավագույն սկսնակ խոհարար» եւ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերը։ Տոլման կլինի վճարովի, բայց՝ մատչելի։
Այս տարի կլինի նաև անակնկալ, մրցանակ կհանձնվի նաեւ ամենաերկար տոլմա պատրաստողին։