ԿարևորՀասարակություն
Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց


ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: