ԿարևորՄիջազգայինՔաղաքական

Մոլդովայի օմբուդսմենի հայտարարությունը կքննարկվի ՀՀ նախագահի Քիշնեւ այցի ընթացքում

Մոլդովայի ԱԳ նախարար Նատալյա Գերմանը հույս է հայտնել, որ այս երկրի օմբուդսմեն՝ խորհրդարանի փաստաբան, Աուրելիա Գրիգորուի հայտարարությունը չի ազդի Երեւանի եւ Քիշնեւի հարաբերությունների վրա, թեեւ «վտանգը միշտ կա»։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես մենք իրավիճակը կգնահատենք եւ ինչպիսի գործողություններ կձեռնարկենք հետագա օրերին»,- հայտարարել է Գերմանը։

Նախարարը նաեւ ընդգծել է, որ թեման քննարկման առարկա կդառնա հաջորդ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի Քիշնեւ այցի ընթացքում։

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած համաեվրոպական համաժողովի ընթացքում մոլդովացի օմբուդսմենը հայտարարել էր, որ հայերը Խոջալուում ցեղասպանություն են կազմակերպել, ինչը միջազգայինորեն ճանաչված փաստ է։

Ցուցադրել ավելի
Back to top button