ԿարևորՄշակույթ

Կներկայացվի 200 ֆիլմ, որոնցից 90-ը՝ մրցութային ծրագրերում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփռատոնը, ինչը նշանակում է, որ առաջիկա մեկ շաբաթը Երևանը կշոշափի համաշխարհային կինոյի զարկերակն ու կապրի կինոարվեստի առողջ ու յուրօրինակ շնչով: Այս օրերին մեր մայրաքաղաքը հյուրընկալել է կինոգործիչների աշխարհի տարբեր երկրներից, նրանց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես ազգությամբ հայ կինոգործիչները:

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ կինոփառատոնի ծրագիրն ավանդաբար պահպանում է չորս մրցույթները: Շուրջ 96 երկրից ներկայացված 1200 հայտերից ծրագրերում կներկայացվեն մոտ 200 ֆիլմ, որոնցից 90-ը մրցութային ծրագրերում` համապատասխանաբար` խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ»` կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավորություն ունենք ոչ միայն դիտելու այդ ֆիլմերն, այլև ծանոթանալու նրանց ռեժիսորների հետ:

Մառլեն Էդոյան. Վավերագրական ֆիլմերի մոնրեալաբնակ ռեժիսոր և պրոդյուսեր, մեծացել է Լիբանանում: «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնին ներկայացել է «Արմենի պատկերը» ֆիլմով: Նախնիների հողի հետ վերապապվելու գաղափարով տարված ռեժիսորը շրջագայել է Հայաստանի գյուղերում և և հարևան հայաբնակ համայնքներում: Պատահական հանդիպումների միջոցով հեղինակը պարզում է, թե ինչպես են Անդրկովկասում ապրող հայերն ընդունել անկախությունը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Ամեն մի պատմություն և փորձառություն յուրօրինակ են: Հուզիչ կինոճանապարհորդության ընթացքում մենք ականատեսն ենք լինում նաև, թե ինչն է կապում մարդկանց այս հողին ու ժառանգությանը:

Պատերազմի, սիրո, ազատության, գաղթի, ինքնության համաշխարհային ծնդիրների ու մի ազգի պատկերն է սա:
Արա Ճաղարյան. Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ուսանողը փառատոնին մասնակցում է «Լյալիկ» վավերագրական ֆիլմով:

Մտերիմներն ու հարազատները նրան քնքշանքով Լյալիկ են ասում: Լյալիկը` Հայկուհի Ամյանը ճարտարապետ է, բայց 40-ամյակի շեմին անսպասելիորեն հրաժեշտ է տվել մասնագիտությանն ու սկսել տիկնիկներ պատրաստել: Ինչո՞ւ: Շատ է սիրում տիկնիկներ ու և ամբողջ կյանքում իր սիրելի տիկնիկը չի գտել: Առատաձեռն ու սրտաբաց Հայկուհին ձեզ կնվիրի ինչ ցանկանաք, իսկ տիկնիկ` երբեք:

Երիտասարդ կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը ծնվել է Երևանում, 94-ին ծնողների հետ տեղափոխվել Լիբանան: Ի դեպ, նա բոլորիս հայտնի դերասան Վիգեն Ստեփանյանի դուստրն է: 2005-ին ավարտել է Լիբանանի ամերիկյան համալսարանը, ավելի ուշ տեղափոխվել Ֆրանիա: Նրա «Փետրվարի 19» ֆիլմը լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Լիբանանի կինոփառատոնում և լավագույն կարճամետրաժ ֆիլմ ` Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունում: «Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված նրա «Անթեղ» ֆիլմի հերոսուհին Թամարայի հարազատ տատիկն է՞

Երկու սերունդների երկխոսություն, կարոտ մի ժամանակաշրջանի հանդեպ, որն այլևս չկա, թեև այդ սերդի որոշ ներկայացուցիչներ դեռ ապրում են: Թամարա Ստեփանյանի «Անթեղ» ֆիլմի նյութը զգացումն է , այն ժամանակի կորստի և անհետացման զգացումը, որը եղել է նախկինում, իսկ հիմա կան միայն դրա գրեթե անտեսանելի մնացորդները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button