ԿարևորՎերլուծական

Իսկանդարյան. Հայաստանի համար գոյություն չունի Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն երկընտրանքը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրոպակա՞ն,  թե՞  Մաքսային միության երկընտրանքի առջև, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա ՝ նման ընտրություն գոյություն չունի, քանի որ Հայաստանն այս պահին հեռանկար չունի անդամակցելու ոչ Եվրոպական Միությանը, ոչ էլ Մաքսային միությանը, փոխարենն ունի երկու կառույցների հետ համագործակցության ձևաչափեր գտնելու հեռանկար։

Քաղաքագետի կարծիքով՝ Ասոցացման համաձայնագրի  ստորագրում տանող ճանապարհը Հայաստանը բավականին լավ է անցնում:  Փոխարտգործնանխարարի օրերս արած հայտարարությանը, թե Հայաստանն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում անկասկած կնախասոտագրի համաձայանագիրը, Իսկանդարյանը  համաձայնում է որոշակի վերապահումով կամ խմբագրմամբ՝ Հայաստանն ամենայն հավանականությամբ կնախաստորագրի համաձայնագիրը: 

«Գործընթացը վատ չի ընթանում, և մեծ  հավանականությամբ Հայաստանը նոյեմբերին կնախաստորագրի համաձայնագիրը»,- ասաց նա։
Ասոցացման համաձայանգիրը փոխարինելու է ներկայում գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Դրանում  արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ Եվրամիության հետ Հայաստանի  համագործակցության ուղենիշները:
2013 թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը, որտեղ  նախատեսվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Այդ փաստաթուղթը,  ըստ Իսկանդրայանի, Հայաստանի համար ճանապարհային քարտեզի դեր է կատարելու և գործընթացի ոչ թե ավարտն  է, այլ՝ ընդամենը սկիզբը:
«Սա մեզ եվրատարածքին ադապտացնելու գործընթաց է: Իսկ այդ տարածքում մնացել են այն երկրները, որոնք ի վիճակի են բավարարել  ԵՄ պայմանները: Հայաստանն այդ երկների թվում է»:
Իսկանդարյանի կարծիքով ՝ փաստաթղթի նախաստորագրման ճանապարհին վտանգներ ու խոչընդոտներ կան, դրանք, սակայն, տեխնիկական բնույթի են և դիվանագիտական ճիշտ աշխատանքի դեպում ՝ հաղթահարելի:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա, Իսկանդարյանի ձևակերպմամբ, ոչ ոք առայժմ Հայաստանին այստեղ չի հրավիրել : Ըստ նրա ՝ խոսքը ոչ թե այս միությանն անդամակցելու, այլ՝ միության հետ համագործակցության ինչ-որ ձևաչափեր ունենալու մասին է:
Հետևաբար՝ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագի՞ր, թե՞ Մաքսային միություն երկընտրանք իրականում  գոյություն չունի ։
«Դրանք տարբեր ֆորմատներ են, և ինչպես Հայաստանն այսօր հեռանկար չունի անդամկցել Եվրամիությանը, ճիշտ նույն կերպ հեռանկար չունի անդամակցել նաև Մաքսայաին միության:  Հայաստանը հեռանկար ունի երկու միությունների հետ էլ համագործակցելու, ինչը և փորձում է իրականացնել»:
Բոլոր առաջարկներին տալ «այո,  իհարկե» պատասխանը Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության էությանն  է, ասում է Իսկանդարյանը։
Քաղաքագետը համաձյան չէ այն մեկնաբանություններին, որոնք Ռուսատանի  կողմից գազի գնի բարձրացումը և Ադրբեջանին զենք վաճառելը Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համատեքստում են դիտարկում:  Ըստ Իսկանդարյանի՝  Հայաստանում բոլորը  գիտեին, որ ընտրություններից հետո գազը թանկանալու է։
Քաղաքագետը նույն տրամաբանությամբ է դիտարկում նաև Ադրբեջանին զենք վաճառելու  հարցի շուրջ լրատվամիջոցներում ու վերլուծական շրջանակներում ակտիվացած  քննարկումը:  Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի վաճառքի պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2010-ին, ասում է վերլուծաբանը:
«Սմերչ» զիատեսակն Ադրբեջանն ունի արդեն 8 տարի, բայց ինֆորմացիոն պայթյունը Հայաստանում տեղի է ունենում հիմա»:
Փաստը, ըստ նրա, հետաքրքիր է  ոչ թե բովանդակության, այլ՝ հասարակական բարդույթներն ուսումնասիրելու տեսանկյունից։

Ցուցադրել ավելի
Back to top button