

«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի արդյունքում ստեղծվել է հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով։
Համաժողովի երկրորդ օրը քննարկվել է ցեղասպանության ենթարկվածների ժառանգների գույքային փոխհատուցման վերաբերյալ դատական ատյաններ անհատական և խմբակային կարգով հայցադիմումներ ներկայացնելու, իրավահաջորդության և պահանջատիրության ներկայացման հարցեր: