Ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժինն արդեն նոր շենք ունի


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել ոստիկանության նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված շիանարարական աշխատանքներին ու աշխատանքային պայմաններին։
Ոստիկանության կենտրոնական բաժնի Իսրայելյան 41 հասցեում գտնվող շենքն անմխիթար վիճակում էր, անբարեկարգ, անհարմարավետ աշխատասենյակներ, ծառայության կազմակերրպման և քաղաքացիների ընդունելության անբավարարա պայմաններ , ինչը ոչ միայն անհարիր էր մայրաքաղաքային ոստիկանության բաժնին, այլև խանգարում էր ծառայողական պարտականությունների լիարժեք իրականացմանը:
Ոստկանության կենտրոնական բաժնի անձնակազմն այսօրվանից կաշխատի նոր պայմաններում: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գործող նորակառույց շենքը զբաղեցնում է 4500 քմ ընդհանուր մակերես, ունի անձնակզմի թվին համապատասխան հարմարավետ աշխատասենյակներ, այն ամենն ինչ անհրաժեշտ է ծառայության լիարժեք կազմակերպամն համար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարպետյանի խոսքով՝ շենքի շահագործումը ևս մեկ քայլ է համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին։
Ոստիկանության աշխատանքը սկսվում է հերթապահ մասից. 24- ժամյա աշխատանք, անընդհատ լարվածություն: Կենտրոնական բաժնի օպերատիվ հերթապահ, ոստիկանության լեյտենանտ Վարդան Սուքիասյանը համոզված է` նոր պայմաններում աշխատանքն ավելի հաճելի ու արդյունավետ կլինի։