ԿարևորՍպորտ

«Շախտյորին» Մխիթարյանի հրաժարագինը դեռ չի բավարարում

Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Հանս Յոհան Վատցկեն եւ ակումբի մարզական տնօրեն Միքայել Ցորկը հանդիպել են «Շախտյորի» ղեկավարության հետ եւ կարգավորել այս ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման հարցը։ Մխիթարյանը գերմանական թիմում փոխարինելու է  Մարիո Գյոտցեին։
Գերմանական հայտնի պարբերական Kicker հանդեսը հայտնում է, որ տեղափոխման գինը 25 մլն եվրո է։

«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը football.ua- ի հետ զրույցում հաստատել է, որ կիսապաշտպանի համար «Բորուսիան» առաջարկում է 25 մլն եվրո։

«Այս գինը մեզ չի բավարարում, սակայն բանակցություններ ենք վարում գերմանական թիմի հետ։ Իրատեսական է, որ մոտ ժամանակներս ինչ- որ հայտարարի կգանք»,- ասել է Պալկինը։

Նա նշել է, որ տեղյակ չէ, թե Մխիթարյանը եւ «Բորուսիան» համաձայնե՞լ են անձնական պայմանագրի հարցում՝ նշելով, որ դա արդեն ֆուտբոլիստի եւ նրա գործակալի գործն է։

Ցուցադրել ավելի
Back to top button