Մշակույթ

Միջնադարի հայ արվեստը՝ երիտասարդ արվեստագետների աչքերով

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Նորավարտ երիտասարդ արվեստաբաններն այսօր խոսել են միջնադարյան հայ արվեստի մասին։ Նման հնարավորություն նրանց տվել է Նարեկացի արվեստի միությունը՝ կազմակերպելով գիտաժողով, որտեղ ներկայացված լավագույն զեկույցները կտպագրվեն Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրում:
Գիտաժողովի նպատակը մի շարք մշակութային մանրամասների բացահայտումն է, ինչպես նաև հայ հասարակության և հատկապես երիտասարդության շրջանում մշակութային ինքնագիտակցության բարձրացումը, ասում են կազմակերպիչները։

Մատենադարանի գիտաշխատող, գիտաժողովի կազմակերպական հանձնաժողովի անդամ Գևորգ Տեր-Վարդանյանի խոսքով՝ այս միջոցառումը կտա լրացուցիչ ազդակ երիտասարդ  մասնագետների աշխատանքի ընթացքին: Հավաստիացնելով, որ մեր միջնադարյան արվեստի հետազոտության դպրոցը ոչ միայն կայացած է, այլեւ նկատեց, որ արժանավոր հերթափոխ է գալիս՝ ի դեմս նորավարտ արվեստաբանների:
Վաղ միջնադարից մինչև ուշ միջնադար հայ մշակույթը մշտապես եղել է նաև Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո և ինչպես նկատեց Մայր աթոռի գանձատան և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button