Հասարակություն

Զինվորին գտել են կախված

Հուլիսի 5- ի ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի  դին, հայտնում են ՊՆ- ից։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել  է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գաբրիել Աբրիկի Լալազարյանի  ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Back to top button