Միջազգային

Եգիպտոսում բողոքի գործողությունները շարունակվում են

Եգիպտոսի ձերբակալված նախագահ Մոհամմադ Մուրսիի կողմնակիցները զանգվածային գործողություններ են նախաձեռնում նրան իշխանությունից բռնի զրկելու եւ «Մահմեդական եղբայրներ» կուսակցության մի շարք առաջնորդների ձերբակալության դեմ։

Ուրբաթ օրը պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների ու զինվորականների միջեւ բախումների ընթացքում զոհվել էր 30 եւ վիրավորվել 1000- ից ավելի մարդ։

Թահրիր հրապարակում ընդհարումները շարունակվել են ողջ գիշեր. հակամարտող կողմերը միմյանց ուղղությամբ նետել են քարեր եւ շշեր։

Մուրսիի հակառակորդները եւս կիրակի նախատեսում են բողոքի գործողություններ՝ ընդդեմ «Մահմեդական եղբայրների»։

Back to top button