Հասարակություն

Բանակ-հասարակություն փոխկապվածությունը բավականին ընդգրկուն է

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունն այսօր կազմակերպել էին կլոր եղան՝ նվիրված Զինված ուժերում սոցիալական պաշտպանության խնդիրներին։
Գաղտնիք չէ, որ մեր երկրում սոցիալական  իրավիճակը գոհացուցիչ չէ: Սոցիալական պաշտպանության ոլորտում խնդիրները իրոք մտահոգիչ են: Այս կամ այն չափով դրանք վերաբերվում են ազգաբնակչության մեծ մասին: Դրանք չեն շրջանցել և բանակը , և  վիճակը շտկելու ուղղությամբ վերջին տարիներին կատարվել է զգալի աշխատանք, իր խոսքում նշեց  Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը:

Զինված ուժերում սոցիալական պաշտպանության առումով առկա են օրենսդրական բացեր, որոնք լուծման կարիք ունեն, նշեց ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ֆինանսական մասի պետ, կապիտան Մհեր Փարվանյանը: Ըստ նրա` կան խնդիրներ և իրավակիրառական հարթությունում։
Այնուամենայնիվ՝ բանակում սոցիալական երաշխիքները լայնորեն կիրառվում են և այս առումով զինվորականները սոցիալապես ավելի պաշտպանված են, նշեց փորձագետը:
Բանակ-հասարակություն փոխկապվածությունը բավականին ընդգրկուն է, իր հերթին նշեց պաշտպանական քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը: Որպես օրինակ նա բերեց Եգիպտոսում ծավալվող իրադարձություններում բանակի դերակատարությունը:
Զինվորական ծառայության կարևոր դերակատարումը մեր երկրի անվտանգության ապահովման գործում անհերքելի է: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ջանքեր գործադրել Զինված ուժերի հեղինակութունը բարձր մակարդակի վրա պահպանելու ուղղությամբ, նշեցին կլոր սեղանի մասնակիցները:

Ցուցադրել ավելի
Back to top button