ԿարևորՄշակույթ

Տիգրան Համասյանի մասնակցությամբ համերգ` Ստրասբուրգում

Հուլիսի 2-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի նախագահության կողմից անցկացվող հերթական մշակութային միջոցառումը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Ստրասբուրգի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպեց ջազ-համերգ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով է հանդես եկել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։ Համերգի ունկնդիրների շարքերում էին ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ԵԽ քարտուղարության եւ Ստրասբուրգի քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ։

Back to top button