ԿարևորՀասարակություն

Վարդավառը կնշվի այս կիրակի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Վարդավառ կամ Քրիստոսի Պայծառակերպությունը: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28- ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Տոնի նախապատմությանն ու խորհրդին է այսօր անդրադարձել Տեր Թովմա քահանա Անդրեասյանը: Տոնի ժողովրդական ավանդույթներին էլ անդրադարձել է ազգագրագետ Սոնա Պապիկյանը և նշել, որ եկել է այն վերականգնելու ժամանակը: Մեր ժամանակներում Վարդավառն առաջին անգամ տոնին բնորոշ ճիշտ ավանդույթներով կնշվի այս կիրակի:

Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս , Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները. Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Եւ ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. ՙԴա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան: Ներկայացնելով պայծառակերպության տոնի նախապատմությունը Տեր Թովմա քահանա Անդրեասյանը նշեց, որ այդ օրը Քրիստոսը երևաց աստվածային կորպարանքով, այն դեպքում երբ մինչ այդ առաքյալները Քրիստոսին տեսել էին միայն մարդու տեսքով:

Ինչ վերաբերում է տոնի ժողովրդական նշանակությանը, այն ամենասիրված տոներից է: Վարդավառը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից: Հնում այն նշվում էր Նավասարդ ամսին: Լուսահոգի Գրիգոր Լուսավորիչը տոնը քրիստոնեացրեց, քանի որ ժողովուրդն այն շատ էր սիրում և կռապաշտության առումով էլ որևէ վտանգ չէր պարունակում: Անդրադառնալով միմյանց վրա շուրջ շփելուն, քահանան ասաց, որ դա արվում է, որպեսզի մարդիկ չմոռանան Նոյի ջրհեղեղը

Եկեղեցին հարգում է ժողովրդական սովորությունները և իրար ջրելու սովորույթը շարունակվում է նաև այսօր, սակայն քիչ չեն դեպքերը երբ այդ խաղը չափն անցնում է և կարող է պատճառել մեծ վնսներ ու նույնիսկ անդառնալի կորուստներ: Այսպիսով` վարդավառը նշվելու այս կիրակի և ժամանակն է, որ ժողովուրդը բացի այլ ազգերի տոներից նշի նաև իր ազգայինը` հին ավանդույթներով: Ազգագրագետ Սոնա Պապիկյանի տեղեկացմամբ` վարդ անունը կապվում է ծաղկեփնջերի նվիրման հետ: Մարդիկ օրեր առաջ էին պատրաստվում այս տոնակատարությանը: Մորթում էին ուլ, գառ: Հացահատիկ էին հավաքում, որպես խորհրդանիշ, թխվածքներ էին թխում և քաղցրավենիքներ պատրաստում: Տոնը հիմնականում նշվում էր ջրային տարածքներում, աղբյուրների, գետերի մոտ:

Հնում այսպես էին նշում վարդավառը, սակայն տարիների ընթացքում այս տոնը կորցրեց իր բուն բովանդակությունը և վերածվեց հասարակ այսպես կոչված ջրոցիի: Փորձելով վերականգնել հին ավանդույթները
Վարդավառ 2013 միջոցառման կազմակերպիչ Դիանա Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի իրենք կազմակերպելու են ավանդական Վարդավառի տարրերով հագեցած տոն՝ Սիրահարների այգում: Միջոցառումը կոմերցիոն որևէ նպատակ չի հետապնդելու, միակ նպատակը հին ավանդույթների վերականգնումն է:

Ցուցադրել ավելի
Back to top button