Միջազգային

Սա երկրորդ, բայց ոչ վերջին հեղափությունն է. եգիպտացի գործիչը բարձր է գնահատում ժողովրդի լավ ապրելու ձգտումները

Եգիպտոսի ռազմական հեղաշրջումն այսօր էլ աշխարհի առաատար  լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, վերլուծաբանները փորձում են հասկանալ պատճառներն ու արաբական այս հանրապետության ապագան:
«Վաշինգտոն փոստն» օրինակ զրուցել է Ահմեդ Սաիդի՝ Եգիպտոսի ազգային փրկության ճակատի ղեկավարի հետ: Քաղաքական գործիչը կարծում է, որ սա երկրորդ և ամենայն հավանականությամբ ոչ վերջին հեղափոխությունն է և բարձր է գնահատում ավելի լավ ապրելու ժողովրդի ձգտումները:
«Նյու-Յորք թայմզը» փորձում է վերլուծել Եգիպտոսի նախագահի ժոմանակավոր պաշտոնակատարի անձը, ում արաբական բլոգերում բնութագրում են որպես մարդ-գաղտնիք: Պարբերականի զրուցակիցը ամերիացի քաղաքագետ Նեյթանան Բրաունն է, ով Մանսուրին անձամբ է ճանաչում և բնութագրում է նրան որպես փայլուն իրավաբանի, ով հակված է փոխզիջումների:
«Ալ-Արաբիան» փորձում է հասկանալ, թե որոնք էին արդեն նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի հիմնական սխալները, որոնք էլ հանգեցրին պաշտոնանկության, պատճառների գերակշիռ մասում իսլամիստների, մասնավորապես «Մահմեդական եղբայրների» շահերի պաշտպանությունն է, զինվորականության հետ հարաբերությունների վատթարացումը, դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ու լրագրողների դեմ բիրտ քաղաքականությունը։ Ըստ պարբերականի՝ այստեղ դերաատարություն է ունեցել նաեւ նրա արտաքին անհաջող քաղաքականությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button