ԿարևորՔաղաքական

Մոլդովան ափսոսանք է հայտնում եւ իր օմբուդսմենի պահվածքը քննության առարկա կդարձնի

«Ես երեկ խոսել եմ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուի հետ եւ վերջինն ինձ լիազորել է ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ»,- այսօր հայտարարել է Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպան՝ անդրադառնալով նախօրեին այս երկրի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի նախօրեին Հայաստանի ԱԺ- ում տեղի ունեցած համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ արած հայտարարությանը, թե հայերը Խոջալուում  ցեղասպանություն են կազմակերպել։

«Մեր ղեկավարությունը խոստանում է, որ այս դեպքը կդառնա քննության առարկա, որպեսզի պարզենք, թե Աուրելիա Գրիգորիուին ով է լիազորել հանդես գալ նման հայտարարությամբ։ Դրանից հետո կլինի պաշտոնական հայտարարություն»,- ասել է Պոպանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button