ԿարևորՀասարակություն

Մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» ընդառաջ իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը

Արտակ Բասեղյան
«Ռադիոլուր»

Այսօր ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի» կողմից կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը: Այս հավաքի կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ պետական միջոցառումների շարքում:

Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի օրակարգից ելնելով՝ միանշանակ կարելի է փաստել, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մշկվում են նոր մոտեցումներ միջազգային ճանաչման և իրավական դաշտում լուծումներ գտնելու առումով: Հավաքի մասնակիցներին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը զուգընթաց անհրաժեշտ է ջանքեր գործադրել և իրավական դաշտում: Այս առումով մեր երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարևորեց աշխարհում ճանաչում ստացած հայ իրավաբանների ներուժի ներդրումը և նպատակաուղղովածությունը Հայական հարցի լուծմանը:
Ըստ գլխավոր դատախազի, շնորհիվ տասնամյակների ընթացքում հավաքված պատմական և իրավաբանական փաստաթղթերի հարուստ պահոցի արդեն իսկ առկա է այն իրավական հենքը, շնորհիվ որի հնարավոր կլինի միջազգային դատական ատյաններում լուծում գտնել փոխհատուցման և պահանջիտիրության հարցերում:

Հատկանշանական է, որ համաժողովի մեկնարկը համընկավ Հայաստանի Սահմանադրության օրվա հետ, նկատեց Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա կարևորեց հայ իրավաբաբնների ակնկալվող ներդրումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Համաժողովին մասնակցում են մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից: Նրանց թվում է և ամերիկահայ իրավավաբան Թոմ Սամուէլյանը: Նա ողջունեց համաժովի անցկացումը պետության հովանու ներքո, քանի որ քննարկվող հարցերը ունեն համազգային նշանակություն:

Ցուցադրել ավելի
Back to top button