ԿարևորՏնտեսական

Կրկին հրդեհ «Սպայկա»-ում

Հուլիսի 5-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել՝ 08.19-ին: Այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին` ժամը 23:58-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում: Տեղում պարզվել էր, որ այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:

Ցուցադրել ավելի
Back to top button