ԿարևորՄշակույթ

Ինչո՞վ կառանձնանա «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային հոբելյանական փառատոնը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներն այսօր անցկացրել են վերջին ասուլիսը փառատոնի մեկնարկից առաջ: Հիշեցնենեք, կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 7-14-ը Երևանում: Ինչով կառանձնանա «Ոսկե ծիրան» հոբելյանական 10-րդ կինոփառատոնը, ինչ անակնկալներ են սպասվում հայ արվեստասերներին:

Ծիրանօրհնեքի ավանդական արարողությամբ հուլիսի 7-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» արդեն 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը: Կարմիր գորգ, հյուրերի ընդունելություն ու բացման արարողություն`Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնոմ: Փառատոնի հոբելյանական մեկնարկը կնշանավորվի Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ իր իսկ անվան հրապարակում, ապա Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությամբ:

Բացման օրակարգը կներառի նաև Ազնավուրին` «Փարաջանովյան թալեր» միցանակի հանձնումը: Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանված հատուկ` «եղիցի լույս» մրցանակն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին: «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատչյանի տեղեկացմամբ, փառատոնին հյուընկալվող երկու մեծ հայերն արդեն Երևանում են: Խոսքը, բնականաբար, Շառլ Ազնավուրի և Արտավազդ Փելեշյանի մասին է:

Փառատոնի շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանաներ կհանձնվեն Մարգարետե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին, Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին: Ի դեպ նրա «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցությանի ծրագրում: «Ոսկե ծիրանն» այս տարի ևս կըդգրկի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը , որն այս անգամ կկայանա Գյումրիում: Փառատոնի ծրագիրը ներկայացնում է նաև «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին:

Իսկ Գեորգի Դանելիայի սիրված «Միմինո» կատակերգությունը կսկսի ցուցադորությունների իր ճանփորդությունը` ներկայացվելով նախ Երևանում և Գյումրիում, ապա` տարվա ընթացքում Վրաստանի և Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլի 35-ամյա հոբելյանը: Նշենք, որ ծրագրի շրջանակներում փառատոնը երևանում կհյուընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային:

Եվ այսպես ևս երկու օր և ամառային Երևանի անբաժանելի մաս դարձած «Ոսկե ծիրանն» իր աշխուժությամբ ու անցուդարձով մշակութային բույր ու բովանդակություն կհաղորդի մեր մայրաքաղաքին: Տասը տարի առաջ փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն ինքը` փառատոնի գաղափարը խենթություն էր համարում, խենթություն, որից բարեբախտաբար, չխուսափեցին:

«Երիտասարդների մեջ կա հետաքրքրություն, նրանց ոգևորում է հատկապես շփումը կինոյի վարպետների հետ: Տեսնում են, որ վարպետներն էլ մեկ-մեկ կարող են վատ ֆիլմեր նկարել, բայց վարպետները միշտ աշխատասեր են»,-ասում է Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ փառատոնի առջին տասնամյակը միտված էր մեր երկրում կինոմիջավայրի ստեղծմանը: «Հաջորդ տասնամյակին փորձելու ենք հղկել ադամանդներն ու դուրս բերել միջազգային կինոշուկա: Ըստ Խաչատրյանի՝ կինոն հզոր զենք է, որը մեզ անհրաժեշտ է:

Ցուցադրել ավելի
Back to top button