Հասարակություն
Հուլիսի 7- ից «Հայռուսգազարդը» սկսում է կազմել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը


«ՀայՌուսգազարդ»- ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը հուլիսի 7-ից սկսելու են բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 7- ից 1խմ գազի սակագինը սահմանվել է 156 դրամ։
Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվելու են բնական գազի նոր սակագնով կազմավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվելու է 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան։