ԿարևորՀասարակություն
Հայերենը համարվում է աշխարհի ինքնատիպ լեզուներից մեկը


Հայերենը տեղ է զբաղեցրել աշխարհի 10 ինքնատիպ լեզուների շարքում, որը կազմել են Idibon- ի հետազոտողներն ու Ստենֆորդի համալսարանից լեզվաբան Թայլեր Սքնոեբելենը։
Տրվել է 239 լեզուների համեմատական բնութագիրը՝ ըստ 21 բնութագրիչների, այդ թվում լեզվում ենթակայի, ստորոգյալի, խնդրի գործածությունը, հարցական նախադասության կազմումը եւ այլն։
Առաջին տեղում միքստեկերենն է, որով խոսում է վեց հազար մարդ Մեքսիկայում։ Երկրորդ տեղում նենեցերենն է, որով խոսում են Սիբիրում, երրորդ տեղում չոքտավերենն է, որով խոսում են որոշ հնդկացիական ցեղեր։
Առաջին տասնյակը եզրափակում է գերմաներենը, իսկ 9 րդ տեղում հայերենն է։
Իսկ ահա պորտուգալերենը համարվել է ամենասովորական լեզուներից մեկը։