ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետ.«Եկել է պատասխան տալու ժամանակը»

Հասմնիկ Դիլանյան
«Ռադիլուր»

Կառավարությունում գրեթե մեկ տարի առաջ ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կրկին անդրադարձել է խնդրին: Հիշեցնենք, որ այն նվիրված էր պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախսմանը: Նախագահն այդ օրը իր խիստ դժոհությունն էր արտահայտել գնումների ոլորտի պատասխանատուների աշխատանքից: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետական գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է: «Եկել է պատասխան տալու ժամանակը»,- այսօր հայտարարել է կառավարության ղեկավարն ու խոստացել` առաջիկա նիստերի ընթացքում խնդրին կրկին անդրադարձ կկատարվի, այս անգամ արդեն ըստ գերատեսչությունների:

Հայաստանյան մամուլում և ոչ միայն անցյալ տարվա սեպտեմբերի կեսերից ակտիվ քննարկվում էր ՀՀ նանխագահի հայտնի խորհդակցությունը կառավարությունում, որի ժամանակ , հիշեցնեմ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրել էր գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Զեկույցում հանգամանորեն ներկայացվել էին «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ապակենտրոնացված գնումների գործընթացում առկա համակարգային և կազմակերպչական բնույթի խնդիրները:

Նախագահն իր խիստ դժգոհությունն էր արտահայտել բարձրացված խնդրում բոլոր պատասխանատուների աշխատանքից, ընդգծելով, որ արձանագրված երևույթները ինչպես պատասխանատուների կողմից ժամանակին արդյունավետ կանոնակարգերի ներդրման հարցում թերացման, այնպես էլ գնումների գործընթացում պատվիրատու գերատեսչությունների անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքն են:
Խորհրդակցությանը հաջորդող կառավարության նիստում աշխատաքից ազատվեցին Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը, տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները: Նույն այդ խորհրդակցությունից հետո հայտարարվեց նաև, որ հանրային գրադարաի վերանորոգման համար տրամադրված 700 մլն դրամը, մեղմ ասած, նպատակային չի ծախսվել:

Կառավարությանում տեղի ունցած խորհրդակցությանն այսօր անդրադարձավ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ խորհրդակցությունից հետո մեծ ծավալի աշխատանք է կատարվել, հանձնարարականներ են տրվել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, գերատեսչությունների աշխատակիցները վերապատրաստվել են: Ֆինանսների նախարարությունը իրականացրել է դիտարկումներ, թե ինչպիսին է վիճակն այսօր: «Բոլոր նյութերը տրամադրվելու է ձեզ»,- դիմելով կառավարության անդամներին ասաց վարչապետն ու հավելեց.«Եկել է պատասխան տալու ժամանակը, և այսուհետև մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ: Պարոն Սարգսյան ես ձեզ հանձնարարում են, որ այսուհետև վերահսկողության ծառայության բոլոր բացահայտումների ակտերը անհապաղ ուղարկեք իրավապահ մարմիններին»:

Տեղեկացնենք, որ Տիգրան Սարգսյանը հաձնարարական տվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:
Կառավարության ուշադրության կենտրոնում այսօր կրկին Արմավիրի մարզն է, ավելի ճիշտ մայիսի տասներկուսի կարկուտի պատճառով տուժած գյուղացիները: Գյուղատնետսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ ամեն ինչ բնականոն հունով է ընթանում, կրկնացանը հաջողությամբ է ավարտվել, գյուղացիներին ութսուն յոթ միլիոն դրամ արժողությամբ քսանչորս տոննա լրացուցիչ սերմ է հատկացվել: Բնական է, որ բանջարանոցային կուլտուրաները քսանից երեսուն օր կուշանանժ ասաց գյուղնախարարը: Սերգո Կարապետյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ հողի և ոռոգման ջրի վրձերի հետ կապված, կառավարությունն իր խոստումը կատարում է, Վարչապետ Տիգրան Սարգսյանը գուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց, արդյոք, կարկտահարված համայքներում բերք կա:

«Կարկտահարված համայնքներում իհարկե բերք կա, հատկապես ծիրանի»,- ասաց նախարարը: Չնայած նախորդ շաբաթ արմավիրցիները ծիրանի մթերման հետ կապված բազմաթիվ խնդիրների առջև էին կանգնել, միևնույնն է, այսօր Կարապետյանը հայտարարեց, որ մթերման հետ կապված խնդիրներ նրանք չունեն.«Կարկտահարված բերքը բոլոր վերամշակող ձեռնարկությունները մթերում են, նույնիսկ այն բերքը, որը չեն կարող վաճառել շուկայում: Իրենք հիմնականում բողոքում են հիսուն դրամից, բայց շատ լավ գիտակցում են, որ հիսուն դրամով էլ չեն կարող նրանց բերքը վաճառել: Վերամշակող ձեռնակությունները այս հարցին ըմբռնումով են մոտենում»:

Հիշեցնենք,որ արմավիրցիները մի քանի օր առաջ բավականին տհաճ իրավիճակում էին հայտնվել: Նրանք բարձրաձայնում էին, որ մթերող ընկերությունները օր օրի իջեցնում են մթերման գները: Գյուղնախարարն իր խոսքում այսօր գովերգեց արմավիրցիներին.«Ես ուզում եմ նշել գյուղացիական տնտեսությունների աշխատանքն էլ, որովհետև իրենք իրենց աշխատանքի վարպետն են, իերնց գործը շատ լավ հասկանում են, յուրաքանչյուրն իր հողը պարապ չի թողնում: Անպայման պետք է մշակի: Այսօր, եթե գնանք դաշտերը, դրանք շատ լավ մշակված են, նույնիսկ կարկուտի հետքերը չի երևում, միայն խաղողի այգիներում, որ բերքը պակաս է, այդ դեպքում արդեն երևում է»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշեց, որ իրենց մոտ գործող թեժ գծի զանգերը նվազել են: Դրական զարգացումների մասին նաև տասնօրյա հաշվետվություներն են վկայում. «Վերջին տասը օրվա մեջ ընդամենը յոթ բողոք ենք ունեցել, նույնիսկ արդեն ունենք բավական դրական արդյունքներ, մարդիկ շնորհակալություն են հայտնում: Կառավարության համապատասխան որոշումներից հետո իրավիճակը կարելի է բարվոք գնահատել, գործընթացները ամբողջությամբ վերահսկելի են, օերկան տրամադրվում են մոտավորապես 200-220 մլն վարկ»:

Կառավարության նիստը վարչապետ դրական հայտարարությամբ եզրափակեց: Նարեկ Արամի Թովմասյանին պարտադիր զինվորական ծառայության տարկետում տրվեց: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցն ավարտած երիտասարդն ընդունվել է Ստենֆորդի համալսարան: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հպարտության զգացում ունի.«Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք շատ լավ եք ձեզ զգում, երբ որ մեր համայնքային դպրոցն ավարտած տաղանդաշատ երիտասարդն ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը»:

Աշխարհի լավագույն տասը համալսրանաներում սովորող 170 հայ երիտասարդների ուսուցիչները կխրախուսվեն՝ կրկին վարչապետի առաջարկով:

Ցուցադրել ավելի
Back to top button