ԿարևորՔաղաքական

Իշխան Զաքարյանի հրաժարականի լուրերը ՎՊ- ում հերքում են

Վերահսկիչ պալատում հերքում են Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին լուրերը։

Նման լուրերը տարածվեցին պալատի 2012 թվականի զեկույցին հաջորդող իրադարձություններից հետո, որին արձագանքեցին նախորդ երկու օրերին արձագանքեցին նաեւ իրենց մամուլի ասուլիսներում կառավարության անդամները։

Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով այդ ասուլիսների լուսաբանման ընթացքում «որոշ լրատվամիջոցների» այն կարծիքի կապակցությամբ, թե «վերահսկվող օբյեկտների մոտ առկա են բազմաթիվ առարկություններ և անհամաձայնություններ»:

Այդ կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «2012 թվականի հաշվետու ժամանակաշրջանում իրականացված  վերահսկողության արդյունքների հաստատումից մեկ ամսվա ընթացքում վերահսկվող օբյեկտների, /բացառությամբ`  Դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի/, բոլոր ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես ՀՀ վերահսկիչ պալատ է ներկայացվել արձանագրված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց (տե՛ս www.e-gov.am):

Իսկ ինչ վերաբերվում է  մամուլի ասուլիսներում հնչեցված այն պնդումներին, թե համաձայն չեն ՀՀ վերահսկիչ պալատի` “բյուջեի 701 միլիարդ դրամը մսխվում, թլան­վում և լափվում է” հայտարարությանը, ապա հարկ ենք հա­մա­րում նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի ո՛չ արձանագրություններում, ո՛չ ընթացիկ հաշվետվություններում, և ո՛չ էլ տարեկան հաշ­վետվութ­յու­նում այդպիսի արտահայտություն, պարզապես չկա: Դեռ ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում (տե՛ս www.parliament.am)»։

Ցուցադրել ավելի
Back to top button