Միջազգային

Եգիպտոսը կղեկավարի ՍԴ նախագահը

Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրն այսօր երդվել է որպես երկրի ժամանակավոր նախագահ, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Նա կղեկավարի երկիրն անցումային շրջանում, որը կտևի մինչ նոր նախագահական ընտրություններ։
Նոր ղեկավարի խնդիրը կլինի երկրի զինված ուժերի հրամանատարության առաջարկած «ճանապարհային քարտեզի» իրագործումը, որը միտված է երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուն, այդ թվում՝ նոր Սահմանադրության մշակումն ու ժամանակավոր կառավարության ձևավորումը։
Դե իսկ նախագահ Մուհամեդ Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ։ Նա կոչ է արել եգիպտոսցիներին՝ չտրվել սադրանքներին ու տեղի ունեցածն անվանել է ռազմական հեղաշրջում։
Կալանքից հետո Մուհամեդ Մուրսիի աջակիցների ու հակառակորդների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 32 մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button