Հասարակություն

ԲՈՀ- ի նախագահին ազատել են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»  կարգապահական  երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33 -րդ հոդվածի 1-ին մասի «գ»  կետով՝ նախարարի
հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից, հայտնում են ԿԳՆ- ից։

Back to top button