Չնայած բարեփոխական նախագահի՝ Իրանում արմատական փոփոխություններ չեն լինի, ասում է ԻԻՀ հայազգի պատգամավորը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Իրանի նախագահական ընտրություններում բարեփոխական Հասան Ռոհանիի հաղթանակը չի հանգեցնի այդ երկրում արմատական փոփոխությունների, այսօր հայտարարեց ԻԻՀ խորհրդարանի՝ մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Ըստ նրա՝ 64-ամյա ընտրված նախագահը հավասարակշռված քաղաքական գործիչ է, և օգոստոսի 3-ին մեկնարկող նրա նախագահության ընթացքում կարելի է ակնկալել միայն մարտավարական շոշափելի փոփոխություններ` երկրի արտաքին և ներքին հարցերում։
Հասան Ռոհանին իր քաղաքական կեսագրության ընթացքում հասցրել է զբաղեցնել բարձր պետական պաշտոններ, ինչը վկայում է նրա պետականամետ դիրքորոշումների մասին՝ չնայաց այն հանգամանքի, որ համարվում է բարեփոխական։
Խորհրդարանականը ներկայացրեց նաև հայ համայնքի ակտիվ մասնակցությունը նախընտրական զարգացումներին:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հանդիսանում է նաև իրանահայության գերակա առաջնահերթություններից: Այս առումով որոշակի հայտարարություններ հնչել են և Իրանի մեջլիսում, հայտնեց Կարեն Խանլարյանը։
Ինչպես պարզվեց, արտագաղթի խնդիրը կա և իրանահայերի մեջ, որոնց քանակը երկրում նվազել է միչև 70 հազար: Ըստ Խանլարյանի՝ պատճառները սոցիալ-տնտեսական բնույթի են, իսկ քաղաքական առումով մեր համայնքը խնդիրներ չունի:
Հիմնականում՝ իրանահայերը գաղթում են ԱՄՆ և Կանադա, հավելեց պատգամավորը։