Սպորտ

Մխիթարյանը կարող է վճարել 30 մլն դոլար եւ գնալ, ասում է «Շախտյորի» տնօրենը

«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը, Football.ua— ի համար մեկնաբանելով թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման շուրջ իրավիճակը,  նշել է, որ որեւէ փոփոխություն չկա։

«Ես արդեն ասել եմ, որ «Բորուսիայից» ստացվել է 30 մլն դոլարի առաջարկ։ Մեր դիրքորոշումը՝ 30 մլն եվրո է։ Սա միակ առաջարկն է, որ կա։ Մխիթարյանի պայմանագրում հրաժարագին սահմանված չէ։ Այնտեղ կան միայն տուգանային պատժամիջոցներ պայմանագիրը միակողմանի չեղյալ հայտարարելու համար՝ 30 մլն դոլար։ Եթե Մխիթարյանը ցանկանում է չեղյալ հայտարարել պայմանագիրը, կարող է «Շախտյորին» վճարել 30 մլն դոլար եւ գնալ այն թիմ, որը ցանկանում է։ Եթե մենք քաղաքակիրթ ուղիով ենք գնում եւ վաճառում ենք ֆուտբոլիստին, իսկ ինքն իր հերթին պայմանագիրը չեղյալ չի հայտարարում, գինը, որ մենք ներկայացնում ենք, 30 մլն եվրո է»,- ասել է Պալկինը։

Back to top button